Կառավարությունն արտահերթ ընտրությունների չի պատրաստվում. Նիկոլ Փաշինյան
Եթե հետահայաց նայենք վերջին տարիներին, ապա կտեսնենք, որ ամեն տարի կան պնդումներ, որ կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրութjունների:
Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ պնդումը կապված է եղել նրա հետ, որ ես և մեր մյուս գործընկերները շատ ակտիվ մարզային հանդիպումներ ու շփումներ ենք ունենում քաղաքացիների հետ: Իսկ արդեն ծանոթ ձեռագիրն այն է, որ եթե պաշտոնյան անմիջական մոտ տարածությունից քաղաքացի տեսնում է, ուղիղ ապացույցն է նրան, որ կառավարությունը պատրաստվում է արտահերթ ընտրությունների:
Մենք, ինչպես նախկինում, չենք պատրաստվում արտահերթ ընտրությունների, մենք զբաղված ենք մեր ամենօրյա աշխատանքով և քաղաքացիների հետ շփումը դրա ամենօրյա մասն է: Ես հորդորում եմ, պահանջում ու հանձնարարում եմ, որ կառավարության անդամներն ունենան կաբինետից դուրս հնարավորինս շատ օրեր»,- ասաց Փաշինյանը: