211652_close_icon

Թուրքիայի և Միացյալ Թագավորության միջև սկսվում են Ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունները

views-count616 դիտում article-date 22:38 07-05-2025
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը Լոնդոն կատարած այցի շրջանակում հանդիպել է Միացյալ Թագավորության առևտրի նախարար Ջոնաթան Ռեյնոլդսի հետ։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Բոլաթը հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայի և Միացյալ Թագավորության միջև Ազատ առևտրի համաձայնագրի (ԱԱՀ) երկարաձգման շուրջ բանակցությունների առաջին փուլը նախատեսվում է սկսել հուլիսին։
Թուրք նախարարը հայտնել է, որ Ռեյնոլդսին հրավիրել են Թուրքիա և այսօրվա հանդիպման շրջանակներում երկու համաձայնագիր է ստորագրվել։

Բոլաթի խոսքով՝ ի լրումն 2020 թվականի վերջին Թուրքիայի և Միացյալ Թագավորության միջև ստորագրված արդյունաբերական արտադրանքներին վերաբերող հիշյալ համաձայնագրի, համաձայնագրեր են ստորագրվել առևտրի տեխնիկական խոչընդոտների և ավտոմոբիլային և քիմիական նյութերի տեխնիկական խոչընդոտների վերացման վերաբերյալ։

«Այս համաձայնագրերը նպատակ ունեն վերացնել տեխնիկական խոչընդոտները, որոնք ներկայումս արգելք են հանդիսանում մեր երկու երկրների միջև առևտրի համար։ Այն կազմում է մեր 22 միլիարդ դոլար արժողությամբ երկկողմ առևտրի մեկ երրորդը կամ 7,5 միլիարդ դոլարը: Սա մեզ համար հեշտացնում է մուտքը Միացյալ Թագավորության շուկա, հատկապես ավտոմոբիլային ապրանքների և քիմիական նյութերի համար»,- եզրափակել է Բոլաթը:

Նմանատիպ նյութեր