211652_close_icon
views-count2378 դիտում article-date 23:08 21-07-2021

Մեկնարկել են ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները

Թեհրանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ երկրների ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերով համապատասխան պատվիրակությունների հանդիպումը:

Կնքվելիք համաձայնագիրը փոխարինելու է 2019 թվականի հոկտեմբերին կնքված Ժամանակավոր համաձայնագրին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչությունը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնևը հայտնել է, որ հանդիպման արդյունքներով ձեռք են բերվել պայմանավորվածություններ փոխգործակցության նոր խնդիրների քննարկման վերաբերյալ, որոնք առնչվում են ապրանքային ծածկույթի ընդլայնմանը, արդյունաբերական համագործակցության աջակցմանը, պետական գնումների թափանցիկության ավելացմանը:

Համաձայնագրի կնքման համար առաջին ամբողջական ձևաչափով բանակցությունների փուլը նախատեսված է այս տարվա սեպտեմբերին:

 

Նմանատիպ նյութեր