211652_close_icon

«Մեր նպատակն էր Թուրքիային զերծ պահել կոնֆլիկտի կողմ լինելուց, դա մեզ հաջողվել է․ ապրիլյան պատերազմի օրերին Թուրքիան էլ դատապատեց ադրբեջանական ագրեսիան»․ Սերժ Սարգսյան․ aravot.am

views-count2950 դիտում article-date 18:05 04-05-2025
«Հայ-թուրքական բանակցություններ մեզանից առաջ էլ էին գնում, բայց մենք հրապարակայնացրել ենք, որովհետեւ հաջողության հասնելու պարագայում մենք կունենայինք հարեւան, որն այդքան էլ լավ հարաբերություններ չունի Ադրբեջանի հետ։ Մենք կունենայինք բաց սահմաններ, շփումներ եւ այլն։ Եվ դրա նախանշանը արդեն տեսանք ապրիլյան պատերազմի օրերին, երբ Մինսկի խմբի շրջանակներում Թուրքիան էլ դատապարտեց ադրբեջանական ագրեսիան»,- Հայկական համալսարանի ունկնդիրների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, գրում է aravot.am-ը։

Նա հարցադրում է արել․ «Բա ի՞նչ անեինք, չբանակցեինք, բերեինք հասցնեինք այն իրավիճակին, ինչին հասցրեցին սրա՞նք, որ թուրքական կողմն անմիջական մասնակցություն ունեցավ 44-օրյա պատերազմին»։

Սերժ Սարգսյանը հավելել է, որ նույնիսկ Հայաստանի բարեկամները փորձում էին մեզ մեղադրել հայ-թուրքական հարաբերությունների բացակայության մեջ։ «Եվ մենք ապացուցեցինք, որ առանց Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը պատրաստ ենք բանակցություններ ու հարաբերություններ ունենալու։ Եվ ամբողջ աշխարհը համոզվեց, որ հարաբերությունների բացակայությունը մեր պատճառով չէ, դա ձեռքբերո՞ւմ չէ»,- նշել է Սերժ Սարգսյանը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր