211652_close_icon

Լավագույնը՝ նախկինում եղածներից․ Զելենսկին` Վատիկանում Թրամփի հետ զրույցի մասին

views-count799 դիտում article-date 23:54 03-05-2025
Լավագույնը՝ նախկինում եղածներից. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդպես է բնութագրել Վատիկանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցը։

Ուկրաինայի նախագահը կարծում է, որ այս հանդիպումն օգնել է իր ամերիկացի գործընկերոջը «ամեն ինչին մի փոքր այլ կերպ նայել»։

«Զրույցը, հնարավոր է, ամենակարճն էր, բայց ամենաբովանդակալիցը։ Մեր թիմերի նկատմամբ ամենայն հարգանքով, բայց անհատական ​​ձևաչափը, իմ կարծիքով, աշխատեց։ Մենք ունեինք հենց զրույցի համար ճիշտ մթնոլորտ»,- «Ինտերֆաքս-Ուկրաինան»-ի փոխանցմամբ,  նշել է  Զելենսկին։

Նմանատիպ նյութեր