211652_close_icon

Այսօր Մամուլի ազատության օրն է

views-count1225 դիտում article-date 09:46 03-05-2025
1994-ից սկսած` ամեն տարի մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օրը: Այս տոնը նախաձեռնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը, իսկ 1993-ի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան այն տոն է հռչակել:

Մայիսի 3-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային պարգև է շնորհվում մամուլի ազատության գործում ներդրումների համար:

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է.

« Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»:
 

Նմանատիպ նյութեր