211652_close_icon

Մայիսի 3-ին նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է չկայանալ. Axios

views-count781 դիտում article-date 22:09 01-05-2025
Մայիսի 3-ին Հռոմում նախատեսված Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ամերիկա-իրանական խորհրդակցությունների հերթական փուլը կարող է հետաձգվել։

Այս մասին հայտնում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։

«ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը, որը պետք է կայանար այս շաբաթ օրը՝ Հռոմում, հավանաբար կհետաձգվի մինչև հաջորդ շաբաթ»,- գրել է Ռավիդը X-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր