211652_close_icon
views-count1308 դիտում article-date 20:04 09-05-2022

Չինաստանում նախատեսված Համաշխարհային ամառային ուսանողական խաղերը կարող են չկայանալ

Համաշխարհային ամառային ուսանողական խաղերը, որը պետք է անցկացվի Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգի Չենդու քաղաքում՝  հունիսի 26-ից հուլիսի 7-ը, կարող է կրկին հետաձգվել մեկ տարով: Այս մասին  հաղորդել է South China Morning Post-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Ունիվերսիադան, որը երկու տարին մեկ անցկացնում է  համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիան (FISU), Չենդուում պետք է կազմակերպեր  դեռևս 2021թ. օգոստոսին: Սակայն համաճարակի պատճառով  այն  հետաձգվեց մինչև 2022թ.  հունիսի վերջ։ 

Պատասխանատու աղբյուրն ասել է, որ անձնակազմին հանձնարարվել է հանել միջոցառման ամբողջ  գովազդը և դրա հետ կապված  աշխատանքները կտրուկ դադարեցվել են: 

Շարունակվող համաճարակի պատճառով սպասվում էր, որ Չենդուի ունիվերսիադան կանցկացվի փակ համակարգով ՝ ինչպես  Պեկինի ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերը: 

Միջոցառման հետ կապված մեկ այլ աղբյուր հայտնում է, որ իրենց գործից ազատված են նաև կամավորականները:  

Ունիվերսիադայի անցկացմանն աջակցելու համար Չենդուի դպրոցները մի քանի ամսով հայտնվել են  «փակ օղակի» ռեժիմում ,իսկ համալսարանների որոշ ուսանողներ բողոքել են, որ  մայիսյան արձակուրդների ընթացքում իրենց թույլ չեն տվել ճանապարհորդել քաղաքից դուրս՝ հակահամաճարակային սահմանափակումների պատճառով։

Վերջին ամիսներին Չինաստանը պայքարում է կորոնավիրուսային վարակի նոր ալիքի դեմ, որն առաջացել է COVID-19-ի օմիկրոն տարբերակով: Երկրի բազմաթիվ քաղաքներում գրանցվել են հիվանդության նոր բռնկումներ, հատկապես՝  Շանհայում:

Պեկինը լուրջ հակահամաճարակային միջոցառումներ է ձեռնարկում վերջին շաբաթվա ընթացքում՝ կապված վարակվածների թվի աճի հետ:

Պարբերականը հիշեցնում է, որ Մեծ Բրիտանիան, Կանադան, Նոր Զելանդիան և Լյուքսեմբուրգը նախկինում հրաժարվել էին միջոցառումից՝ COVID-19-ի մտահոգությունների պատճառով: 

Նմանատիպ նյութեր