Նրանք, ովքեր Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմի անդամ «հանրային ակտիվիստի» վարքագիծը ադեկվատ և եվրոպական համատեքստում համարժեք են համարում, կարող են չարտահայտվել․ Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարում է, որ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցածը ակնհայտ պլանավորված և կազմակերպված սադրանք է, որի թիրախը վարչական շրջանի ղեկավարը կամ քաղաքապետը չէ, այլ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։
«Դատապարտելով բռնության և սադրանքի որևէ դրսևորում՝ մենք գտնում ենք, որ ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի օրենքով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ուժով: Ակնհայտ է, որ նախկինները փորձում են կոնսենսուս մինուս մեկ ձևավորել՝ ԵՄ անդամակցության գործընթացը նախաձեռնած, Ուկրաինայի դեմ պատերազմը դատապարտող, Միութենական պետությանը դեմ և ՀՀ ինքնիշխանությունը բացարձակ արժեք համարող քաղաքական ուժին՝ պարբերական սադրանքների մեջ ներքաշելով։
«Հանրապետություն» կուսակցությունը ամրագրում է նաև, որ ամենաանպաշտպան մարդը դարձել է պետական ծառայողը, որ ենթակա է տարատեսակ, ռուսահպատակ բլոգերների, «հասարակական ակտիվիստների» անվան տակ հանդես եկող անձանց ներխուժումներին ոչ միայն աշխատավայր, այլև ընտանիք և անձնական կյանք, որը բացարձակապես համադրելի չէ մարդու իրավունքների պաշտպանության հետ, սրան հավելեք հակակոռուպցիոն և վերահսկողական մարմինների ուշադրության կենտրոն լինելը և կստանաք մի պատկեր, երբ կազմալուծվում է պետական համակարգի գործունեությունը: Մենք համարում ենք, որ տեղի ունեցածը պետականության դեմ քայլ է՝ ՀՀ ԵՄ դիրքորոշմանը դեմ հայտնի կենտրոններից ուղղորդվող:
Այս խնդրում լուրջ անելիքներ ունեն իրավապահ մարմինները, որոնք եթե երեկվա միջադեպը ընդունեին իբրև հանցագործության մասին հաղորդում և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին ու ակտիվիստ ներկայացող անձին հրավիրեին հարցաքննության՝ պարզելու համար, տեղի ունեցածը կոռուպցիա է, թե զրպարտություն, այսօրվա զարգացումները չէին լինի։ Հակառակ դեպքում նման գործընթացները վերջ չեն ունենալու և դառնալու են օրինաչափություն, որի շարունակականության պարագայում երաշխիք չկա, որ հաջորդ անգամ ամենաթողությունը ծանր հետևանքների չի հանգեցնի:
«Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը պետք է լինի պետության և հասարակության խնդիրը։ «Հանրապետություն»կուսակցությունը իր ստեղծման օրվանից` ՀՀ ինքնիշխանության ու պետականության պաշտպանության կողքին է և դրսից ու ներսից ուղղորդվող ցանկացած գործընթացի ու սադրանքի տալու է համարժեք պատասխան»,-ասված է հայտարարության մեջ։
Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում կիսվել է հայտարարությունը և մեկնաբանություն բաժնում գրել․
«Նրանք, ովքեր Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմի անդամ «հանրային ակտիվիստի» վարքագիծը ադեկվատ և եվրոպական համատեքստում համարժեք են համարում, կարող են չարտահայտվել. նման տեսակին բացատրություն տալը անիմաստ եմ համարում։
Իմ կարծիքով, նրանք, ովքեր զբաղվում են զրպարտությամբ և ներխուժում են անձնական տարածք՝ այդ կերպ փող վաստակելով, պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Քանի դեռ նման արարքները չեն պատժվում, դրանք շարունակվելու են։
Ովքեր հակված չեն դատախազի կամ դատավորի դիրքերից խոսելուն, կարող են դիտել իմ վաղվա հարցազրույցը, և ըստ ցանկության՝ համաձայնել կամ չհամաձայնել այնտեղ արտահայտված մտքերի հետ։
Ընտրությունը ձերն է. կարող եք քվեարկել «հանրային ակտիվիստի», նրա քաղաքական առաջնորդի՝ Ռոբերտ Քոչարյանի ու նրա Միութենական պետության մոտեցման օգտին»,-գրել է նա։