Արտակ Բեգլարյանը Յեյլի համալսարանում, Կոնեկտիկուտի ու Իլինոյսի հայկական համայնքներում ներկայացրել է Արցախի վերաբերյալ յոթ ռազմավարական նպատակներ
Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը ապրիլի 25-26-ին ելույթներ է ունեցել Յեյլի համալսարանում և ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Ներկայացուցիչների պալատում, իսկ ապրիլի 27-ին՝ Իլինոյ նահանգի հայկական համայնքի կենտրոնում՝ ներկայացնելով Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, ընթացիկ վիճակն ու ապագա անելիքները: Հայտնում են Արցախ Միությունից:
Յեյլի աշխարհահռչակ համալսարանում կայացած երկու միջոցառումների ընթացքում Արտակ Բեգլարյանը անդրադարձ է կատարել վերջին տարիների զարգացումներին՝ հատուկ ուշադրություն հրավիրելով ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության մեթոդաբանության ու օրինաչափությունների վրա: Երկրորդ միջոցառմանը Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնյանը խոսել են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, դրա հիմքերի և իրացման մեխանիզմների ու հնարավոր պայմանների վերաբերյալ: Բեգլարյանը, ներկայացնելով միջազգային մի քանի օրինակ բռնի տեղահանված ժողովուրդների վերադարձի վերաբերյալ, շեշտադրել է, որ գերտերությունների մոտ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է ապահովել նաև Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը, ինչի համար, բնականաբար, անհրաժեշտ են առաջին հերթին ՀՀ պետական ինստիտուտների պատասխանատու և գործուն ջանքերը:
Նա ընդգծել է, որ այս ծանր իրավիճակում հայ ժողովրդի գլխավոր տեսլականը պետք է լինի հզոր, զարգացած ու ազգային պատասխանատվությամբ Հայաստանի Հանրապետության կերտումը, որից էլ բխում է Արցախի տեսլականը, այն է՝ հավաքական վերադարձի միջոցով Արցախում անվտանգ, արժանապատիվ, կայուն ու ինքնորոշված կյանքի ապահովումը:
Կոնեկտիկուտի օրենսդիր մարմնի շենքում (քաղաք Հարթֆորդ) և Իլինոյսի հայկական համայնքում (քաղաք Չիկագո) կայացած հանրային միջոցառումներում Արտակ Բեգլարյանը հանդես է եկել հիմնական բանախոսությամբ: Նա իր ելույթներում առանձնացրել է Արցախին առնչվող յոթ հիմնական ռազմավարական նպատակներ, որոնց կյանքի կոչումն անհրաժեշտ է վերոնշյալ տեսլականին հասնելու համար: Նա այդ նպատակները ներկայացրել է անգլերեն “PERSIST» (համառել) բառի տառերով, մասնավորապես՝
1. Պահել Արցախի ժողովրդին Հայաստանում՝ ապահովելով կայուն ու արժանապատիվ կեցություն և ինքնության պահպանում նրանց համար:
2. Ապահովել Արցախի ֆիզիկական միջավայրի պահպանությունը՝ իր մշակութային ժառանգությամբ և հանրային ու մասնավոր սեփականությամբ, որոնք ակտիվորեն ոչնչացվում ու յուրացվում են Ադրբեջանի կողմից:
3. Փաստագրել բոլոր հանցագործությունները և ամրագրել Արցախի ժողովրդի իրավունքները միջազգային բոլոր հնարավոր ատյաններում:
4. Ապահովել Արցախի ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը՝ որպես Հայոց ցեղասպանության շարունակություն:
5. Նախաձեռնել ու հասնել միջազգային արդարադատության՝ պատժելով հանցագործներին և կանխելով նորանոր հանցագործությունները հայ և այլ ժողովուրդների հանդեպ:
6. Վերացնել Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականությունը և դրա արմատները, որը հայերի դեմ տեղի ունեցած ոճրագործությունների գլխավոր գաղափարախոսական հիմքն է:
7. Վերադարձնել հայ գերիներին, որոնք Ադրբեջանում առերեսվում են ծանր զրկանքների ու կեղծ դատավարության՝ պարզապես հայ լինելու պատճառով:
Արտակ Բեգլարյանն ամփոփիչ խոսքում հորդորել է ներկաներին պատրաստ լինել հետևողական ու երկարատև պայքարի՝ հանուն համամարդկային արժեքների ու հայ ժողովրդի հարատևման:
Յեյլի համալսարանի միջոցառումները կազմակերպվել են Մաքմիլան կենտրոնի Ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի, Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR), Փոյնթեր ծրագրի և Յեյլի հայկական ցանցի կողմից, Հարթֆորդի միջոցառումը կազմակերպվել է Կոնեկտիկուտի հայկական համայնքի կողմից, իսկ Չիկագոյի միջոցառումը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Իլինոյի մասնաճյուղի կողմից։