211652_close_icon
views-count1249 դիտում article-date 17:36 03-07-2015

Գալուստ Սահակյանն ընդունել է Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի ռեկտորին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 3-ին ընդունել է Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի ռեկտոր Մերի Փափազյանին: Հյուրին ուղեկցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, գոհունակությամբ նշել է, որ ՀՊՄՀ-ն եւ Կոնեկտիկուտի պետական համալսարանն արդյունավետ համագործակցում են: Որպես ՀՊՄՀ կառավարման խորհրդի նախագահ՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ այդ համագործակցությունն առավել կխորանա համատեղ իրականացվելիք ծրագրերի արդյունքում: Ընդգծելով, որ մեր երկրում կրթությունը գերակա ուղղություն է՝ Գալուստ Սահակյանը հյուրին ներկայացրել է ՀՀ կրթական համակարգի առանձնահատկությունները՝ նշելով, որ ներկայում աշխատանք է տարվում ՀՀ բուհերը միջազգային կրթական չափորոշիչներին առավել համապատասխանեցնելու ուղղությամբ: Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի ռեկտոր Մերի Փափազյանը ներկայացրել է իր ղեկավարած բուհի անցած ուղին, կառուցվածքը, ծրագրերն ու առաջիկայում իրականացվելիք քայլերը: Նա ընդգծել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները եւ այս հարցում կարեւորել ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի ջանքերն ու ներդրումը:

Նմանատիպ նյութեր