211652_close_icon

Իլինոյսի իշխանությունները դատական ​​հայց են ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ

views-count481 դիտում article-date 20:31 06-10-2025
Իլինոյսի իշխանությունները դաշնային հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ հայտարարելով, որ Ազգային գվարդիայի զորքերի տեղակայումը նահանգում անօրինական է, նշված է Իլինոյսի Հյուսիսային շրջանի ԱՄՆ շրջանային դատարան ներկայացված փաստաթղթում։

«Հայցվորները դատարանից խնդրում են անհապաղ դադարեցնել ԱՄՆ Ազգային գվարդիայի ստորաբաժանումների անօրինական, վտանգավոր և հակասահմանադրական դաշնայնացումը, ներառյալ Իլինոյսի և Թեսքսասի որոշ հատվածները»,- նշված է հայցադիմումում։

Ավելի վաղ Թրամփը Չիկագոյում տեղակայել  էր Ազգային գվարդիայի 300 զինծառայող։ Քաղաքում բողոքի ցույցերի ժամանակ զինված սահմանապահ պարեկային աշխատակիցները քիմիական գրգռիչներ էին կիրառծել ցուցարարների դեմ։

Վերջին ամսվա ընթացքում Թրամփը սպառնացել է Ազգային գվարդիա տեղակայել մի քանի քաղաքներում, մասնավորապես՝ դեմոկրատների կողմից կառավարվող քաղաքներում, հանցավորության դեմ պայքարելու և ներգաղթի իրավապահ մարմիններին աջակցելու համար։

Նմանատիպ նյութեր