211652_close_icon

«Սահմանազատված» Ոսկեպարի բնակիչներն ընտանիքներով արտագաղթում են

views-count2590 դիտում article-date 23:36 26-04-2025
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է․

«Սահմանազատման անվան տակ Կիրանց-Ոսկեպար հատվածում 30 տարի ամրացված դիրքերը, Կիրանցի հողերը Ադրբեջանին հանձնելու, սահմանազատման հետագա փուլի հետ կապված անորոշության, Հայաստանի անվտանգության մտահոգիչ վիճակի հետևանքով սահմանամերձ, հերոսական Ոսկեպար գյուղից վերջերս 2 ընտանիք արտագաղթել է Ռուսաստան։ Ոսկեպարից հայտնում են, որ ևս 2 ընտանիք նման մտադրություն ունի։

1980-ական թվականների կեսին Ոսկեպարի 8-ամյա դպրոցում սովորում էր 330 աշակերտ, Հայաստանի անկախության տարիներին արտագաղթի հետևանքով այժմ Ոսկեպարի միջնակարգ դպրոցն ունի 77 աշակերտ։ Ոսկեպարցիների զգալի մասը հաստատվել է Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում, Վորոնեժում»։

Նմանատիպ նյութեր