211652_close_icon

Թևոսիկի եղբոր ընտանիքը հավատում է Տիգրան Ասատրյանի անմեղությանը եւ հիմա ընտանիքներով ավելի մտերիմ հարաբերությունների մեջ են

views-count7253 դիտում article-date 14:32 20-02-2014
Քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի եղբոր սպանության գործով կալանավորված Տիգրան Ասատրյանի եւ Արթուր Սաֆարյանի ընտանիքները հիմա էլ ավելի մտերիմ հարաբերությունների մեջ են: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Սաֆարյանի սպանության գործով կալանավարված Տիգրան Ասատրյանի պաշտպանը՝ Վարդուհի Էլբակյանը: Նա հիշեցրեց, որ Տիգրան Ասատրյանը Արթուր Սաֆարյանի աղջկա կնքահայրն է: «Նրանք ամեն օր են զրուցում, շատ ջերմ հարաբերությունների մեջ են: Տիգրանի կնոջ փոխանցմամբ ես գիտեմ, որ նրանք էլ են զարմացած, որ Տիգրան Ասատրյանը կալանավորվել է: Ընդհանրապես նրանց համար քննարկման թեմա չէ, որ Տիգրանը կարող է առնչություն ունենալ այդ գործին: Ավելին, հիմա ավելի հաճախ են հանդիպում եւ զրուցում, քան նախկինում, որովհետեւ մեկը անդառնալի կորուստ ունի, մյուսն էլ անհայտ պատճառներով հայտնվել է անազատության մեջ»,- պատմեց պաշտպանը: Դիտարկմանը, թե կարելի՞ է ենթադրել, որ Արթուր Սաֆարյանի հարազատները համոզված են, որ իրական մեղավորները ազատության մեջ են, ասաց. «Ես Տիգրան Ասատրյանի մասով կարող եմ ասել, որ այդպես է»: Նա նաեւ ասաց, որ Տիգրան Ասատրյանը մինչեւ անազատության մեջ հայտնվելը բիզնեսով է զբաղվել: Միաժամանակ կարծիք հայտնեց, որ Մովսես Ներսիսյանն էլ հնարավոր է՝ կենդանի լինի:

Նմանատիպ նյութեր