211652_close_icon

Ապստամբներն ընտանիքներով լքում են Հոմսը

views-count1441 դիտում article-date 17:43 07-05-2014
Սիրիայի ապստամբներն ընտանիքներով լքում են Հոմսի անկլավը։ Նրանք քաղաքից մեկնում են ավտոբուսներով։ Մայիս ամսի սկզբներին սիրիական կառավարությունն ու ապստամբները Հոմսում հրադադարի մասին համաձայնագիր են կնքել։ Իրադարձությունների տարածքում գտնվող BBC֊ի թղթակիցը հայտնում է, որ քաղաքի շատ շրջաններից ծուխ է բարձրանում։ Տեղի բնակիչները հայտնել են, որ ապստամբները նախքան մեկնելն այրել են իրենց տները։ Սիրիայում 3 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմից հետո, ըստ թղթակցի խոսքերի՝ Հոմսն ամբողջությամբ ավերվել է։

Նմանատիպ նյութեր