211652_close_icon

ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի «Единая Россия»-ի կազմակերպած կոնֆերանսին

views-count667 դիտում article-date 23:15 26-04-2025
Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը՝ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու կառավարող «Единая Россия» կուսակցության կազմակերպած միջազգային կոնֆերանսին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ տարած հաղթանակի 80-րդ տարեդարձին:

Պատվիրակության կազմում են նաև ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբահամյանն ու ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը:

Պատվիրակության անդամները միջազգային կոնֆերանսին հանդես կգան ելույթներով, ինչպես նաև հանդիպումներ կունենան «Единая Россия»-ի անդամների հետ:

Նմանատիպ նյութեր