211652_close_icon

Ձեր ու մեր բոլորիս մայրաքաղաքը գտնվում է մի խմբակի ճիրաններում, ովքեր քաղաքին վերաբերվում են՝ որպես սեփական գրպանները լցնելու միջոց․ Գևորգ Ստեփանյան

views-count505 դիտում article-date 11:18 25-04-2025
Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը գրել է.

«Սիրելի՛ Երևանցիներ

Ձեր ու մեր բոլորիս մայրաքաղաքը գտնվում է մի խմբակի ճիրաններում, ովքեր քաղաքին վերաբերվում են՝ որպես սեփական գրապանները լցնելու միջոց։

Ձեր կողմից 2023թ մերժվելու արդյունքում, որդեգրել են հետևալ կարգախոսը՝ եկել է Երևանցուց վրեժ լուծելու ժամանակը…

Բոլոր ոլորտներում՝ կանաչապատումից մինչև ասֆալտապատում ու տրանսպորտի «բարեփոխումից» մինչև աղբահանություն ձախողել են։

Թանկացումների հիթ շքերթը շարունակական է լինելու, չկասկածե՛ք կանգ չեն առնելու։

Ավագանու նիստերից ծլկելը դարձրել են իրենց համար փրկօղակ, Երևանին վերաբերվող բոլոր հարցերը մնում են անպատասխան ու լուծումներ չեն տրվում։

Քաղաքացիների քվեն ստացած բոլոր ընդիմադիր ավագանիները, պետք է համախմբվեն ի՛ շահ Երևանի ու պարտադրեն իրենց քայլերով ՔՊ-ին ու հանրապետություն քույր կառույցներին գնալ արտահերթ ընտրության։

ՔՊ-ի հետ Երևանը չունի՛ ապագա, բոլոր քայլերը սրանց հետ համագործակցելու, Երևանցիների կողմից արժանանալու է պարսավանքի։

Միակ լուծումը՝ արտահերթ ավագանու ընտրություններ ու վերջ»։

Նմանատիպ նյութեր