211652_close_icon
views-count3718 դիտում article-date 23:12 24-04-2025

Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը՝ տարբեր երկրների իշխանությունների կողմից Ցեղասպանության տարելիցի առթիվ արված հայտարարություններին

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է տարբեր երկրների իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ արված հայտարարություններին՝ հերթական անգամ ժխտելով Ցեղասպանության փաստը։

«Թուրքիան բացել է իր արխիվները և առաջարկել է ստեղծել համատեղ պատմական հանձնաժողով՝ 1915 թվականի իրադարձությունների արդար և գիտական ​​​​ուսումնասիրության համար։

Մենք ընդգծում ենք, որ արմատական ​​շրջանակների կողմից պատմությունից թշնամանք սերմանելու ջանքերը չպետք է խրախուսվեն և վերահաստատում ենք մեր կոչը՝ աջակցելու Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- նշվում է հայտարարությունում։

 

Նմանատիպ նյութեր