211652_close_icon

Սամվել Շահրամանյանը տեսել է՝ ինչպես են գերեվարnւմ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը

views-count1642 դիտում article-date 14:58 24-04-2025
Ես ամենավերջում եմ դուրս եկել Արցախից, ընդորում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գերեվարվելուց հետո: Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

Լրագրողի այն հարցին, թե ինչպես է իրեն հաջողվել դուրս գալ Արցախից, Շահրամանյանը պատասխանել է, որ առաջիկայում կանդրադառնա այդ հարցին:

Շահրամանյանը պատասխանելով լրագրողի այն հարցին, թե նա տեսե՞ լ է՝ ինչպես են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին տանում, նա պատասխանել է, որ՝ այո:

«Հետագայում առիթ կունենանք մանրամասն խոսել այս թեմայով: Մենք թաքցնելու բան չունենք:  Այս պահին կա գործընթաց, որոնց մենք չենք ուզում խոչընդոտել կամ վնասել մեր հայտարարություններով: Հետագայում մենք  առիթներ կունենաք, կխոսենք ամեն ինչի մասին:

Այն մարդիկ, ովքեր հայտնվել են Ադրբեջանի բանտերում, հենց առաջին օրվանից, որ մենք հարց ենք բարձրացրել, որ պետք է բացվի Լաչինի միջանցքը, և խաղաղ բնակչությունը հնարավորություն ունենա դուրս գալու, այդ պահանջը ներկայացվել է ադրբեջանական կողմից: Այդ մարդիկ մնալով որպես կենդանի պատանդ, մնացել են, ապահովել են նաև մեր խաղաղ բնակչության դուրս գալը:

Լրագրողի այն հարցին՝ արդյոք հնարավորություն կար, որ նրանք չգերեվարվեին, Շահրամանյանը պատասխանել է, որ ոչ, չկար:

Նմանատիպ նյութեր