211652_close_icon

Ցեղաuպանnւթյան անվերապահ հիշատակումը քաղաքակիրթ, արժանապատիվ հարաբերություններ հաստատելու գրավական է. Դանիելյան

views-count1144 դիտում article-date 11:17 24-04-2025
«Հայոց ցեղասպանության անվերապահ հիշատակումը ոչ թե թուրքերի հետ թշնամության քարոզ է, ինչպես չարաչար հրամցվում է, այլ քաղաքակիրթ, արժանապատիվ և կայուն հարաբերություններ հաստատելու գրավական: Այս մասին իր էջում գրել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։

Ըստ նրա, միայն իրավիճակային շահերով և իմիտացիայով գայթակղվելն է ակամա հանգեցնում պարզ ու հանրահայտ իրողությունների աղավաղմանը։

«Իսկ սա առավել վտանգավոր է, քանզի սին պատրանքներով խաղաղ ապագա չի լինում, լինում է կիսատ թողած գործն ավարտին հասցնելու իդեալական հնարավորություն` արդեն նաև առանց զենքի ...»,- գրել է Գ.Դանիելյանը։

Նմանատիպ նյութեր