211652_close_icon

«Մեզ մեղադրում են մարդիկ, ովքեր բացահայտ ասում են՝ Ցեղասպանության ճանաչման հարցն իրենց օրակարգում չկա». Լևոն Քոչարյան․ news.am

views-count388 դիտում article-date 23:15 23-04-2025
«Պարզ փաստերով հերքվում է այդ ամենը. միայն հորս կառավարման ժամանակաշրջանում 15 երկիր ճանաչել է հայոց Ցեղասպանությունը, դա եղել է մեր արտաքին քաղաքականություն թիվ մեկ հարցերից մեկը»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ պատասխնելով լրագրողի հարցին այն մասին, որ իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը և նախկին նախագաներին Ցեղասպանության ճանաչման հարցը սակարկման առարկա դարձնելու համար, գրում է news.am-ը։

«Կարող են շատ բան ասել, և ասում են, ստում են, բայց փաստերն այլ բանի մասին են խոսում, ինչը կարծում եմ՝ ամենից կարևորն է։ Այս ապսուրդը ինչ–որ մի տեղ պիտի վերջանա՞, թե՞ չէ։ Այսինքն մեղադրում են այն մարդիկմ, ովքեր հիմա բացահայտ, պաշտոնապես ասում են, որ Ցեղասպանության ճանաչման հարցն իրենց արտաքին քաղաքականության օրակարգում չկա»,–ասաց Լևոն Քոչարյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր