211652_close_icon

Հրապարակենք խաղաղության փաստաթուղթը և Ադրբեջանին ևս մեկ առիթ տա՞նք այդ բանակցությունների պրոցեսը սաբոտաժի ենթարկելու, ինչի՞ համար. Վահագն Ալեքսանյան

views-count2206 դիտում article-date 14:39 23-04-2025
Ես ԱԺ ամբիոնից ցուցադրել եմ տեսանյութ, որտեղ խոսում է Ջո Բայդենը, հետո թարգմանել եմ Ջո Բայդենի խոսքը, այսինքն Հայկ Մամիջանյանն ուզեցել է ասել, որ Ջո Բայդենը ստում է, իսկ Սերժ Սարգսյանը որպես ճշմարտության մի յուրահատուկ մարտիկ, մի սամուրայ ճշմարտության, ասում է ճշմարտությունը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հայտարարությանը:

«Ռոբերտ Քոչարյանի թիմն էլ պնդում է, թե Ամերիկայի բարձրաստիճան դիվանագետներն են ստել Վիկիլիքսի թղթերում, երբ ասել են, որ Ռոբերտ Քոչարյանն ասել է ԱՄՆ նախագահին, որ եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, ինքը պատրաստ է գնալ ԱՄՆ սենատում խնդրել, որ չընդունեն Ցեղասպանությունը դատապարտող բանաձևը։ Մի խոսքով, ամբողջ աշխարհը ստում են Սերժն ու Քոչարյանը ճշմարտության վերջին մոհիկաններն են, հավատացեք Սերժին ու Քոչարյանին»,- ասաց նա։

Անդրադառնալով երեկվա ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին, ճեպազրույցին ներկա մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ երեկվա միջադեպից հետո գրեթե բոլոր լրատվականները, գրել էին, իբր, այդ միջադեպն Ազգային ժողովում տեղի է ունեցել Ցեղասպանության թեմայի քննարկման կոնտեքստում:

«Երեկվա Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպը տեղի է ունեցել արագավազ դաշնակ, Իշխան Սաղաթելյանի խուլիգանական լկտի պահվածքի հետևանքով, ինչին մենք արձագանքել ենք: Այդ ընթացքում Իշխան Սաղաթելյանը էլի տեսանք, որ փախավ ինչ-որ մի տեղ, չգտանք, որ հենց իրեն արձագանքեինք, և տեղի ունեցավ այն, ինչ որ տեղի ունեցավ: Ցավում ենք, որ նման իրավիճակներ են Ազգային ժողովում տեղի ունենում: Ցավոք Աժ-ում ներկայացված են օսման դաշնակների, ուրեմն, հետնորդները: Նրանք անընդհատ փորձում են սադրել, սադրել, սադրել, ինչի արդյունքում, այո, էմոցիաները երբեմն տեղի են տալիս, էմոցիաների համար մեր քաղաքացիներից սիրելի, ներողություն ենք խնդրում»,- ասաց նա:

Հարցին՝ անվստահություն կա խաղաղության փաստաթղթի նկատմամբ, ինչո՞ւ չեն հրապարակում փաստաթուղթը, Ալեքսանյանն ասաց. «Եվ դրանով Ադրբեջանին տա՞լ ևս մեկ առիթ այդ բանակցությունների պրոցեսը սաբոտաժի ենթարկելու, ինչի՞ համար։

Կարծում եմ՝ Ադրբեջանը պարբերաբար փորձում է խաղաղության պրոցեսը տորպեդահարել։ Դրա մասին մենք ենք հայտարարում, դա դուք եք տեսնում, դրա մասին ինքներդ եք գրում ձեր թերթերում, ձեր լրատվականներում, ինչի ի դեպ ճիշտ է։ Կա միջազգային այսպես դիվանագիտական, ընդհանուր էթիկայի և մնացած նորմ, որ երկկողմանի բանակցվող փաստաթուղթը կարելի է հրապարակել, երբ որ երկու կողմն էլ համաձայն են, ու երբ որ կողմերից մեկը առանց մյուսի հետ համաձայնեցնելու դա հրապարակում է: Դա այդպես դիվանագիտական նորմի, էթիկայի) վստահության ու մնացածի խախտում է»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր