211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Երևանում. Սվաճյան փողոցում տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. բժիշկներն արձանագրել են նրա մահը. ժամանել են Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանության և քննչական բաժինների պետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count7267 դիտում article-date 18:52 20-04-2025
Այսօր՝ ապրիլի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սվաճյան փողոցում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և մինչ շտապօգնության ժամանումը հանկարծամահ է եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Գեղամ Ալոյանը։

Դեպքի վայր ժամանակ բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը։ 

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 65-ամյա Գրիգոր Ս.-ն է։

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Սարգսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր