211652_close_icon

Ազգային անվտանգության ծառայության հատուկ օպերացիան՝ Շենգավիթի թաղապետարանում. պաշտոնյաներ են տեղափոխվել ԱԱԾ. շենքում է եղել նաև թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2419 դիտում article-date 09:32 20-04-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 19-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԱԾ աշխատակիցները, որոնց հետ են եղել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության ծառայողները, Շենգավիթի թաղապետարանում մոտ 1.5 ժամ գործողություններ կատարելուց հետո թաղապետարանի 2 պաշտոնյայի տեղափոխել են ԱԱԾ։

Գ. Շամշյանի տեղեկություններով, վերջիններս կասկածվում են կաշառք պահանջելու և ստանալու մեջ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Շենգավիթի թաղապետարանում ողջ ընթացքում ԱԱԾ-ի կողմից գործողությունները կատարելու ժամանակ շենքում է եղել նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։

Ֆոտոլրագրողը հայտում է նաև, որ ԱԱԾ աշխատակիցները թաղապետարանի աշխատակիցներից մեկին բռնել են փողոցում, երբ կաշառք է պահանջել և ստանալու պահին էլ բռնվել է, ապա ժամանել են թաղապետարան՝ հետագա գործողություններ կատարելու նպատակով։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր