211652_close_icon

Փողոցից պալատ ընկած, բիրդան աղա դառած չտեսները շուրջ 7 տարի լիուլի մսխում են պետական բյուջեն. Ոսկան Սարգսյան

views-count1447 դիտում article-date 09:29 20-04-2025
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՊԵԿ-ը հաղորդագրություններ է ուղարկում հարկատուներին։

Ճիշտ կլիներ, որ հաղորդագրությունում այսպես նշվեր՝ հարգելի քաղաքացի, հերոս հարկատու, քո մուծած հարկերի շնորհիվ Հայաստանում 2018-ին փողոցից պալատ ընկած, բիրդան աղա դառած չտեսները շուրջ 7 տարի լիուլի մսխում են պետական բյուջեն, մեծ պարգևավճարներ ստանում, առանց մրցույթների, մեկ անձից հրատապ գնումներով պետպատվերներ տալիս յուրայիններին, ծառայողական շքեղ ավտոներ գնում, թանկ, սակայն պետական շահի տեսանկյունից անօգուտ այցեր կատարում արտերկիր, ընկերախմբով հեծանիվ քշում Սևանա լճի շուրջ, Հայաստանի սահմանամերձ տարածքները, Հայաստանի ինքնիշխանության մնացորդները մաս-մաս հանձնում են դարավոր թշնամուն։ Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած Հայաստանում»։

 

Նմանատիպ նյութեր