211652_close_icon

Հոկեյի ԱԱ․ այսօր տեղի կունենան վերջին տուրի հանդիպումները

views-count382 դիտում article-date 13:11 19-04-2025
Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։

Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։

Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․

Մալայզիա — Ուզբեկստան / 14։00
Հայաստան — Ինդոնեզիա / 17։00
Իրան — Քուվեյթ / 20։00

Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի թիմն է՝ 10 միավորով։ Եթե Ուզբեկստանը հաղթի Մալայզիային, կդառնա մրցաշարի հաղթողը։

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ է հանդես գալիս միջազգային ասպարեզում։

Նմանատիպ նյութեր