211652_close_icon
views-count2380 դիտում article-date 22:08 16-04-2025

Սլովենիայի  փոխվարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Տանյա Ֆայոնը ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյան շրջայց է հուշահամալիրի թանգարանում և գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

 

Նմանատիպ նյութեր