211652_close_icon

Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

views-count586 դիտում article-date 16:28 16-04-2025
Վրաստանի նախագահը Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-29-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

Երևանում Միխեիլ Կավելաշվիլին կհանդիպի Հայաստանի նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Այս օրերին Վրաստանի նախագահը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, որտեղ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Թբիլիսին ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բոլոր կետերի շուրջ բանակցությունների ավարտը։

«Վրաստանը հանդես է գալիս երկխոսության միջոցով խաղաղության հասնելու և հակամարտությունների կարգավորման օգտին: Տարածաշրջանի ամբողջ ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո»,- հայտարարել է Վրաստանի նախագահը։

Ընդ որում, նա ընդգծել է, որ Վրաստանը միշտ աջակցել է և կշարունակի աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Նմանատիպ նյութեր