211652_close_icon

Ձեր լռությունը մահվան դատավճիռ է Ադրբեջանում պահվող հայ գերիների համար. բողոքի ակցիա՝ Ստոկհոլմում

views-count1894 դիտում article-date 21:22 14-04-2025
Այսօր Ստոկհոլմում ի պաշտպանություն հայ գերիների բողոքի ակցիա է իրականացվել։

Ակցիայի մասնակիցները տարբեր գրությամբ պաստառներով կոչ են արել երկրի իշխանություններին չլռել, խոսել Ադրբեջանում տեղի ունեցողի մասին․ «Ձեր լռությունը մահվան դատավճիռ է Ադրբեջանում պահվող հայ գերիների համար։

Ժողովրդավարական աշխարհի առաջնորդները շարունակում են համագործակցել այս ժամանակակից Հիտլերի՝ Ալիև հետ՝ անտեսելով նրա հանցագործությունները՝ ի շահ նավթային գործարքների և խավիարային դիվանագիտության: Ալիևն իսկապես ժամանակակից Հիտլեր է։

Ալիևը ցեղասպանություն է գործում, հասնում Ցեղասպանության։ Իսկ այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհը շարունակում է հանդուրժել այն»,- նշել են ակցիայի մասնակիցները։

 

Նմանատիպ նյութեր