211652_close_icon

Թուրքիայից սովորեք դիվանագիտություն. ուժեղի հետ համագործակցում է, իսկ թույլին՝ հարվածում

views-count2428 դիտում article-date 17:09 13-04-2025
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թուրքիայից սովորեք դիվանագիտություն։

Օմանում կայացած ԱՄՆ-Իրան միջնորդավորված բանակցություններից հետո, որոնք հույս են տալիս, որ ԱՄՆ-Իրան բախում կարող է չլինել, Թուրքիան միանգամից կսկսի համագործակցային քաղաքականություն Իրանի հետ։ Արդեն իսկ հայտնի է, որ առաջիկայում Էրդողանը պատրաստվում է այցելել Թեհրան։

Իսկ այն ընթացքում, երբ պայթունավտանգ էին համարվում Իրան-ԱՄՆ հարաբերությունները, Թուրքիան աստիճանաբար դիրքավորվում էր հակաիրանական ճակատում, օգտագործելով նաեւ Ադրբեջանի գործոնը, որը ունի կոնֆրոնտացիոն հարաբերություններ Իրանի (բնականաբար Իսրայելի պատվերով) հետ։

Նույնն է Թուրքիայի քաղաքականությունը Ռուսաստանի պարագայում, նույնն է մնացած դեպքերում։ Ուժեղի հետ Թուրքիան միշտ համագործակցում է, իսկ թույլին հարվածում։ Ընդ որում բացարձակ կարևոր չէ, այդ թույլը իր նախկին բարեկամն է, թե՞ ասենք Հունաստանը կամ Հայաստանը։

Սովորե՛ք, տիկնայք և պարոնայք, բայց ո՛չ երբեք նրանցից, ովքեր ամբողջ կյանքում ձախողակ լինելով հիմա հավակնում են կրթել... կրթության հետ բացարձակ աղերս չունեցող մարդիկ ուզում են կրթել:
Խելքի՜ աշեցեք»:
 

Նմանատիպ նյութեր