211652_close_icon
views-count1636 դիտում article-date 20:34 12-04-2025

«Ժառանգությունը» քաղաքական խորհրդի լիագումար նիստ է գումարել

Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը քաղաքական խորհրդի լիագումար նիստ է  հրավիրել: Նիստին մասնակցել են երկրի տարբեր մարզերից ժամանած 60 պատվիրակներ՝ քննարկելու հայաստանյան, տարածաշրջանային, միջազգային և ռազմավարական արդի զարգացումները: Այդ մասին հայտնում են «Ժառանգություն» կուսակցությունից։

Կուսակցության համահիմնադիր և քաղաքական խորհրդի նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի համադրմամբ անցկացված նիստում խորհուրդը քննարկել է Հայաստանի գոյութենական ճգնաժամը և որոշել է կուսակցության ընթացիկ տարվա հայեցակարգային և գործառնական ճանապարհային քարտեզը:

Նմանատիպ նյութեր