Լուիզայի ու Հրանտի տանգոն և սոցցանցերի բուռն արձագանքը. Elstyle.am
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանի և դերասան Հրանտ Թոխատյանի տանգոն երեկվանից մեծ արձագանք է ստացել համացանցում:
Լուիզա Ներսիսյանն ինստագրամյան իր էջում տարածել էր մի տեսանյութ, որտեղ ինքն ու Հրանտ Թոխատյանը պարում են, իսկ վերջում միանում է նաև նրանց դուստրը՝ Լիլիթ Թոխատյանը: Համացանցում օգտատերերը բազմաթիվ մեկանաբանություններ, ջերմ ու դրական խոսքեր են ուղղել զույգին, իսկ Հրանտ Թոխատյանին մաղթել առողջություն:
«Աշխարհի ամենասիրուն զույգը»,- մեկնաբանություններում գրել է Պոնչը՝ Տարոն Իսպիրյանը:
«Առողջություն Ձեզ, սիրելի Հրանտ Թոխատյան: Նոր դերերով շարունակեք ուրախացնել մեզ՝ Ձեր անդավաճան հանդիսատեսին»,- գրել են համացանցում:
«Մոտ 2 ամիս հիվանդանոցում էր, Միքայելյան հիվանդանոցում ստացավ բուժում, արդեն տանն է: Տրամադրությունը լավ է, ամեն ինչ նորմալ է: Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- նշել էր դերասանուհին: