211652_close_icon
views-count81001 դիտում article-date 22:04 27-10-2015

6 ամսական Լուիզայի մոտ լյարդի ցիրոզ է հայտնաբերվել. ծնողներին պետք է մեր բոլորիս օգնությունը. եկեք հնարավորության սահմաններում հրաշք փոքրիկին օգնենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի 9 շենքի բնակիչներ, ամուսիններ` 26-ամյա Արմեն Ավետիսյանը և 26-ամյա Լուսինե Սադոյանի 6 ամսական երեխայի՝ Լուիզա Ավետիսյանի մոտ լյարդի ցիրոզ է ախտորոշվել: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում արցունքն աչքերին պատմեցին ծնողները` հայցելով բարի մարդկանց գթասրտությունը: Նրանք պատմեցին, որ երեխան ծնվել է ապրիլի 15-ին, 3 օր հետո ծնողները նկատել են, որ երեխայի գույնը դեղնել է և բժիշկները սկզբից ասել են, որ դեղնախտ է: 2 ամսեկանում ավելի է վատանում վիճակը և երեխային տեղափոխում են Մուրացանի հիվանդանոց, որտեղ երեխան անալիզներ է հանձնում: Տրվում է ախտորոշում լյարդի հեպատիտ և կատարվում բուժում: Դուրս գրելուց հետո նույնպես բուժումը շարունակվում է: Ծնողները երեխային հետազոտման նպատակով տեղափոխում են Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որտեղ կատարվում է «ЭХО» և վերջնական ախտորոշում է տրվում լյարդի ցերոզ հիվանդությունը: 6-ամյա Լուիզային անհրաժեշտ է շտապ բուժում, լյարդի փոխպատվաստում, սակայն վիրահատությունը պետք է կատարվի Գերմանիայում: Նաև խորհուրդ են տվել տեղափոխել Իսրայել կամ Ռուսաստան և վիրահատության նախնական գումարը կազմում է 100 000 եվրո, սակայն ընտանիքը կարողունակ չէ նման գումար վճարել: Լուիզայի ծնողները կանգնել են ֆինանսական դժվարությունների առաջ և խնդրում են բոլոր բարեգութ մարդկանց` երեխայի կյանքը փրկելու, շտապ վիրահատության համար հնարավորին չափ դրամական աջակցություն ցուցաբերել: Բացվել է հաշվեհամար Ամերիաբանկ ՓԲԸ-ում Լուսինե Աշոտի Սադոյանի անվամբ: AMD - 1570022984100100 USD - 1570022984100101 EUR - 1570022984100146 RUB – 1570022984100158 Սրտացավ և բարեգութ մարդիկ կարող են իրենց օգնությունն առաջարկել այս ընտանիքին՝ զանգահարելով 099 75 01 73 հեռախոսահամարով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր