211652_close_icon

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 8 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, 5,5 միլիարդ դրամ

views-count892 դիտում article-date 16:19 09-04-2025
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Հայտնում են Դատախազությունից:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

8 անշարժ գույք Երևանում.
5 տրանսպորտային միջոց.
1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք.
8 իրավաբանական անձանցում մասնակցություն.
1 միլիարդ 138 միլիոն 452 հազար դրամի փոխառության պահանջի իրավունք.
463 միլիոն 146 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
3 միլիարդ 980 միլիոն 583 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Նմանատիպ նյութեր