Ըմբիշ Արսեն Հարությունյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 քաշային կարգի կիսաեզրափակիչում Արսեն Հարությունյանը մրցեց Ալբանիայի ներկայացուցիչ Զելիմխան Աբակարովի հետ և առավելության հասավ 5:2 հաշվով:
Հարությունյանի եզրափակիչը կկայանա ապրիլի 9-ին: