211652_close_icon

Արտառոց դեպք՝ Արմավիրի մարզում․ Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցի մոտ 50-ամյա տղամարդը անչափահաս աղջիկների ներկայությամբ իջեցրել է տաբատը և խաղացել սեռական օրգանների հետ․ նրան ձերբակալել են

views-count40381 դիտում article-date 19:31 08-04-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում ծառայության ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության  ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկներին են մոտեցել 2 անչափահաս աղջիկներ և հայտնել, որ Մեծամոր քաղաքում մոտ 50 տարեկան տղամարդը իջեցրել է տաբատը և խաղացել է իր սեռական օրգանների հետ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի ծառայոողների կողմից այդ տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ պարզվել է, որ նա Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Սամվել Ե-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ս․ Եսայանը այս տարվա փետրվար ամսին Մեծամոր քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի մոտակայքում, տեսնելով անչափահաս աղջիկներին, իջեցրել է իր տաբատը և խաղացել է սեռական օրգանների հետ:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչի շրջանակներում Ս.Եսայանը ՀՀ քր. օր.-ի 201 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով ձերբակալվել և տեղափոխվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր