211652_close_icon
views-count1783 դիտում article-date 17:29 07-04-2025

Նիկոլ Փաշինյանը Նաիրի բժշկական կենտրոնում բուժզննում է անցել

ArmLur.am-ի տեղեկություններով՝ անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը վատացել է, նա Երևանի Նաիրի բժշկական կենտրոնում երկար ժամանակ բուժզննում է անցել, և մի քանի ժամ հետո հեռացել հիվանդանոցից։

Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն այս առնչությամբ կայքին ասել է. «Վարչապետի ինքնազգացողությունը վատանալու մասին Ձեր տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Վարչապետ Փաշինյանը ամեն տարի անցնում է հերթական բուժզննում։ Նախորդ շաբաթ իրականացվել է հերթական բուժզննումը։ Վարչապետը առողջ է, աշխատել է եւ շարունակում է աշխատել իր լիարժեք կարգացուցակով»։

Նմանատիպ նյութեր