2320 դիտում
16:20 02-10-2014
Հակոբ Ինջիղուլյանը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին բուժզննում է անցնում, որից հետո պարզ կլինի՝ կշարունակի՞ ծառայությունը, թե՞ ոչ
2013 թվականի օգոստոսի 8-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացի, ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին, ում Ադրբեջանից օգոստոսի 26-ին տեղափոխել էին 3-րդ երկիր, իսկ այսօր՝ հոկտեմբերի 2-ին, 3-րդ երկրից տեղափոխել Հայաստան, այս պահին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժզննություն է անցնում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Առողջապահության նախարարությունից: Բուժզննությունից հետո նոր պարզ կլինի՝ նա կարո՞ղ է շարունակել ծառայությունը, թե՞ ոչ:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 2-ի վաղ առավոտյան Հակոբ Ինջիղուլյանը Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան: Լրագրողների հետ զրույցում նախկին ռազմագերին ասել էր, որ Բաքվում կտտանքների է ենթարկվել: Նրան ծեծել են, հայհոյել ու ծաղրել: «Ասել են` մեր ասածներով եթե չանես, Ադրբեջանի կողմից գերեվարված ու սպանված հովիվ Մանվել Սարիբեկյանի օրը կընկնես՝ կսպանվես: Սպառնում էին գնդակահարել: Հարցազրույցներից ու Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ կանչում ու ասում էին, թե ինչ պետք է խոսեմ»,- պատմել էր Հակոբը:
Նմանատիպ նյութեր
3392 դիտում
18:28 08-10-2014
Գերությունից վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը կշարունակի ծառայությունը զինված ուժերում
1507 դիտում
20:42 13-12-2023
Այս պահին տղաները բուժզննում են անցնում, 1-2 ժամից բոլորը դուրս են գալու և գնան տուն․ Շիրակի մարզպետ․ tert.am