211652_close_icon

Ֆինլանդիան Ռուսաստանին թշնամի չի ընկալում․ ԱԳ նախարար

views-count751 դիտում article-date 23:14 05-04-2025
Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը հայտարարել է, որ Ռուսաստանը Ֆինլանդիայի թշնամին չէ։

«Շատ կարևոր է նաև նշել, որ մենք՝ Ֆինլանդիան, Ռուսաստանին որպես թշնամի չենք ընկալում: Ռուսաստանը մեր թշնամին չէ: Մենք դեմ ենք Ռուսաստանի անօրինական գործողություններին և գործողություններին, որոնք խախտում են միջազգային իրավունքը», - ասել է Վալտոնենը Yle հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Միաժամանակ, նա նշել է, որ դեռ վաղ է խոսել Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման մասին։

«Եվ մենք հուսով ենք, որ Ռուսաստանը կվերադառնա միջազգային իրավունքի պահանջներին, բայց մինչ դա տեղի կունենա, իհարկե, բոլորովին վաղաժամ է խոսել հարաբերությունների կարգավորման մասին կամ նույնիսկ այն մասին, որ հարաբերությունների ցանկացած կարգավորում տեղի կունենա մեր երկրում», - ասել է Վալտոնենը։

Նմանատիպ նյութեր