Ընդդիմադիրները մրցում են ոչ թե ՔՊ-ի, այլ վարչական ռեսուրսի և Սարիկ Մինասյանի ԱԱԾ-ական բարեկամի հետ. Ռուբեն Մխիթարյան
«Իմ հզոր համայնք» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանը 31/18 ընտրատեղամասում ընտրելուց հետո լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ընտրողների շատ ակտիվ մասնակցություն են սպասում՝ անդրադառնալով մասնակցության պասիվությանը:
«Ես չեմ ուզել առավելություն ստանալ երիտասարդների դաշտում, որը, այսպես թե այնպես, ունեմ»,- շեշտեց նա:
Նա համաձայնեց տեսակետին, որ իր ընտրողը մինչև 35 տարեկան սեգմենտն է և նշեց, որ չի գողացել նրանց, այլ հալալ քրտինքով վաստակել է:
«Ես շատ ուրախ կլինեմ, որ իրենք բոլորը գան ընտրատեղամասեր, կոչ եմ անում հատկապես երիտասարդներին անպայման գան, մասնակցեն որովհետև այս քաղաքը կարիք ունի երիտասարդանալու: Իմ առաքելություններից մեկը պատկերացնում եմ դա՝ Գյումրին պետք է ստանա երիտասարդական շունչ»,- հայտարարեց Մխիթարյանը:
Հարցին էլ, թե որևէ արկածախնդրություն մինչև օրվա վերջ սպասո՞ւմ է, քաղաքապետի թեկնածուն ասաց. «Օրը ցույց կտա, ամեն դեպքում կարող եմ փաստել վերջին 15 օրը շատ լավ վերլուծելով, որ ընդդիմադիր թեկնածուները մրցում են ոչ թե ՔՊ-ի հետ, այլ պետական, վարչական ռեսուրսի և Սարիկ Մինասյանի ԱԱԾ ղեկավար բարեկամի հետ»: