211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. Արծվաբերդ բնակավայրում պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել բեռնատարում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count17180 դիտում article-date 15:18 28-03-2025
Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ բնակավայրի տարածքում գազի արտահոսքից բեռնատարում պայթյուն է տեղի ունեցել և ավտոմեքենան այրվում է: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Չինարիի ՀՕՊ ՀՓԽ խմբից 1 մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ 41-ամյա Վահե Գ.-ին պատկանող բեռնատարում: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի և դասակի հրամանատար Ա. Բաբասյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Շ. Մաճակլայնն ու կրտսեր պարեկ Ռ. Իսախանյանը: 

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած պայթյուն-բռնկումի պատճառը, պարզվում է: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր