68848 դիտում
19:57 23-08-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. հրդեհ է բռնկվել «Hyundai Elantra»-ում. կա 2 վիրավոր. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր-Զարթոնք ճանապարհին ավտոմեքենա է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ՓԾ Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հրդեհի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, դասակի հրամանատար Արայիկ Սարգսյանի, դասակի հրամանատարի տեղակալ Հայկ Դարբինյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Խորեն Զաքարյանն ու Էդգար Սիրեկանյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանն ու ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Սամվել Խմելյանը:
Դեպքի մասին ոստիկանության Մեծամորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մոխրակույտի վերածված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները «Մեծամոր» բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+