211652_close_icon

ԵՄ-ն կպահպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

views-count1726 դիտում article-date 21:55 27-03-2025
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպական Միությունը կպահպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

Այս մասին Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է Փարիզում Ուկրաինայի հարցով եվրոպական մի քանի երկրների և Կանադայի առաջնորդների հանդիպումից հետո։

«Մենք քննարկել ենք Ռուսաստանի վրա ճնշումների շարունակականությունը: Միանգամայն պարզ է, որ պատժամիջոցները կմնան ուժի մեջ: Մենք ցանկանում ենք արդար և երկարատև խաղաղության համաձայնագիր: Դա է մեր նպատակը»,- ասել է նա «Bluesky» ցանցի տեսաուղերձում:

 

Նմանատիպ նյութեր