211652_close_icon

Կանզասի ազգային գվարդիայի սերժանտը դասախոսություն է ունեցել Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում

views-count1804 դիտում article-date 20:31 27-03-2025
Այսօր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա էր այցելել Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Քրիս Հարգիսը:

Այցի շրջանակում նա դասախոսությամբ է հանդես եկել բրիգադի սերժանտների դասընթացներում` անդրադառնալով սերժանտների դերին զինված ուժերի տարբեր օղակներում:

Նա ընդգծել է առաջնորդության մասնագիտական պատասխանատվության և սերժանտների ու հրամանատարների միջև արդյունավետ հաղորդակցման կարևորությունը։

Դասախոսության ընթացքում լուսաբանվեցին մի շարք հարցեր՝
առաջնորդության որակները և անձնական օրինակով առաջնորդելու անհրաժեշտությունը,
հրամանատարների հետ հաղորդակցման և համագործակցության ձևերը,
վստահության և կարգապահության կառուցումը ստորաբաժանումներում,
սերժանտների առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց լուծումները։

Հանդիպման ավարտին հյուրերը շրջայց են կատարել ակադեմիայի տարածքում՝ հնարավորություն ունենալով ծանոթանալու ակադեմիայի ենթակառուցվածքներին, պատմությանը, ավանդույթներին և ձեռքբերումներին։

 

Նմանատիպ նյութեր