211652_close_icon

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ

views-count1867 դիտում article-date 18:58 25-03-2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Հայաստանի համար: Իրանի ԱԳ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար` նշելով, որ շատ տպավորված է Հայաստան կատարած իր այցով:

Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր:

 

Նմանատիպ նյութեր