211652_close_icon

Հարավկովկասյան տարածաշրջանը շատ կարևոր տեղ ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ. Արաղչի

views-count484 դիտում article-date 12:59 25-03-2025
Հարավային Կովկասը շատ կարևոր է Իրանի արտաքին քաղաքականության մեջ. այս մասին Երևանում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին:

«Երեկ երեկոյան պաշտոնական այցով և երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ հարևանների հետ շարունակական խորհրդակցությունների շրջանակում ժամանել եմ Երևան։ Հարավկովկասյան տարածաշրջանը շատ կարևոր տեղ ունի Իրանի  արտաքին քաղաքականության մեջ»,- ասել է պաշտոնյան:

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը:

Նմանատիպ նյութեր