211652_close_icon

Կրակային պատրաստություն, էլեկտրոմոբիլների ուսուցման դասընթաց․ պարեկային ծառայողները կատարելագործում են հմտությունները․ ՏԵՍԱԱՆՅՈւԹ

views-count2995 դիտում article-date 23:19 24-03-2025
Պարեկային ծառայության կենտրոնական վարչակազմի ծառայողները կատարելագործում են կրակելու հմտությունները: Պարեկային ծառայությունում ընթանում են կրակային պատրաստության դասընթացներ։

Դասընթացից առաջ բժիշկը հետաքրքրվում է պարեկային ծառայողների առողջական վիճակով, ինչից հետո միայն սկսվում է պարապմունքը։

Առաջիկայում նախատեսվում է փուլ առ փուլ պարապմունքներ անցկացնել պարեկային ծառայության ողջ անձնակազմի հետ։
«Պարբերաբար՝ տարին մեկ կամ երկու անգամ անցկացնում ենք կրակային պատրաստություն, որպեսզի պարեկային ծառայողները ավելի պրոֆեսիոնալ իրականացնեն իրենց գործառույթները»,- ներկայացնում է Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը:

Կրակային պարապմունքին զուգահեռ՝ շարային հրապարակում էլեկտրոմոբիլների ուսուցման դասընթաց է։
Արթուր Խուդինյանի խոսքով՝ «Պարեկային ծառայությունը համալրվել է էլեկտրոմոբիլներով: Այս պահին իրականացնում ենք դասընթաց, և մոտ ժամանակներում պարեկները ծառայությունը կշարունակեն էլեկտրոմոբիլներով»։

Դասընթացի ավարտին ծառայողները ստանում են համապատասխան գնահատականներ։

ՆԳՆ-ում ընթացող բարեփոխումների շրջանակում Պարեկային ծառայությունը վերազինվում է նյութատեխնիկական և տրանսպորտային նոր միջոցներով, իսկ պարեկները շարունակաբար կատարելագործում են գիտելիքներն ու հմտությունները։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր