Անդրանիկ Քոչարյանի պահվածքը լրագրողի նկատմամբ շատ տգեղ և շատ վատ եմ գնահատում. ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը շատ տգեղ և շատ վատ է գնահատում թիմակցի՝ Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ:
Այս մասին պատգամավորը նշել է Factor.am-ի հետ զրույցում:
Հարցին՝ ինչ է պատրաստվում անել, Պողոսյանը հարցով պատասխանեց. «Իսկ ես ի՞նչ գործիքակազմ ունեմ»:
«Բոլոր այն գործընկերները, որոնք լսում են, թե ես իրենց ինչ եմ ասում ես իրենց հետ խոսում եմ, մնացած պարագաներում մենք ներքին ընթացակարգեր ունենք, հարցերը բարձրացնելու, քննարկելու համար: Հուսով եմ առաջիկայում խմբակցության ներսում հարցը քննարկման առարկա կդառնա: Հիմա չունենք էթիկայի հանձնաժողով, այն անհասկանալի պատճառներով չի ձևավորվել: Եթե լիներ Էթիկայի հանձնաժողով, կարելի էր դա քննարկել նաև այնտեղ»,- հայտարարեց պատգամավորը:
Անդրադառնալով լրագրողների ստորագրահավաքին՝ էթիակայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, Պողոսյանն ասաց, որ էթիկայի հանձնաժոփղովի ստեղծմանը միշտ է կողմ:
«Կարծում եմ՝ մարդիկ պետք է կարողանան կիրթ շփվել իրար հետ: Ես սեփական դաժան փորձ եմ ունեցել, որ չեմ կարողացել զսպել էմոցիաները: Որքան էլ՝ հասկացել եմ, որ հրահրվել է, հատուկ է այդպես եղել, ես մեղավոր եմ զգում, որ չեմ կարողացել էմոցիաներս զսպել, բայց երբ դու այդ իրավիճակում չես և մտածված մարդուն վիրավորում ես, պետք է նաև համարձակություն ունենաս ներողություն ասելու»,- հայտարարեց նա:
Պատգամավորը նաև նշեց, որ Անդրանիկ Քոչարյանի արձագանքը սպասելի էր, երբ հանձնաժողովի նիստում նրանից պահանջեցին ներողություն խնդրել, իսկ ինքը հրաժարվեց:
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վիրավորել էր Tribune.am կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին:
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: