Ռուսական «Советский спорт»- կայքը հարցազրույց է վերցրել Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբլիսից: Հայ կիսապաշտպանը պատմել է իր մանկության տարիների գլխավոր զբաղմունքների մասին:
« Իհարկե, ես մեծացել եմ բակային ֆուտբոլում: Մենք խաղում էինք Ամստերդամի Կերեխստրատ փողոցում: Իմ մանկության տարիներիներեխաները այփադներ, այֆոններ և համակարգիչներ չունեին: Երեխաները առավոտից մինչև երեկոյան ֆուտբոլ էին խաղում: Այնտեղ խաղում էր նար Էդգար Դավիդսը: Ճիշտ է, այդ ժամանակ ես շատ փոքր էի: Երբ ես արդեն խաղում էի «Այաքս»-ի երկրորդ թիմում, իսկ Էդգարն էլ խաղում էր հիմնական թիմի կազմում, ասացի Դավիդսին.«Մենք փողոցում իրար դեմ խաղացել ենք»: Էդգարը չէր սիրում պարտվել: Բայց, դե, ո՞վ է սիրում...»,-ասել է Օզբիլիսը