Մեր առջև դրված խնդիրը չի փոխվել. Արաս Օզբիլիս
«Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ընդգծել է, որ թիմի առջև Ռուսաստանի առաջնությունը հաղթելու խնդիր է դրված: «Սպարտակ»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ընթացքում հայ ֆուտբոլիստը նշել է, որ մինչ առաջնության վերսկսվելը թիմը կկարողանա ձեռք բերել իր լավագույն մարզավիճակը:
[b]- Ինչպե՞ս անցկացրեցիք արձակուրդները:[/b]
- Սկզբում Ամստեդրամ գնացի և որոշ ժամանակ տանը անցկացնելուց հետո մեկնեցի Դոմինիկյան հանրապետություն, որից հետո կրկին վերադարձա Հոլանդիա:
[b]- Թիմը արդեն դուրս է եկել արձակուրդից և անցկացրել է երկու մարզում: Ինչպիսի՞ն են առաջին տպավարությունները:[/b]
- Ժամանակն է լրջորեն նախապատրաստվել և ձեռք բերել լավ մարզավիճակ: Կարծում եմ մինչև առաջին խաղ կկարողանանք գտնվել օպտիմալ մարզավիճակում:
[b]- Գոհ ե՞ք, թե ինչպես ավարտվեց մրցաշրջանի առաջին կեսը:[/b]
- Մենք որոշ խնդիրներ ունեցանք վնասվածքների պատճառով: Այդուհանդերձ, եթե աչքի տակով անցկացնեք մրցաշարային աղյուսակը, ապա կտեսնեք, որ մենք առաջատարին զիջում ենք ընդամենը մեկ միավորով: Դա վատ չէ: Սակայն ամենագլխավորը, թե որտեղ մենք կլինենք մրցաշրջանի վերջում:
[b]- Ինչպիսի՞ սպասումներ ունեք մրցաշրջանի երկրորդ կեսին:[/b]
- Կարող եմ ասել, որ խնդիրը չի փոխվել: Մենք ցանկանում ենք հաղթել առաջնությունը:
[b]- Ինչպիսի՞ մթնոլորտ է տիրում թիմում: Կարոտել ե՞ք խաղընկերներին:[/b]
- Իհարկե: Ֆուտբոլում հաճախակի ես հանդիպում նոր մարդկանց հետ: Երկարատև արձակուրդի ընթացքում հասցնում ես կարոտել նրանց: Ներկայումս շատ ուրախ ենք, որ կրկին տեսնելու ենք միմյանց:
[b]- Յուրա Մովսիսյանի հետ կապ հաստատում ե՞ք:[/b]
- Այո, խոսել եմ հեռախոսով: Նա ներկայումս Իսպանիայում ծնկի վնասվածքից հետո ապաքինման փուլ է անցնում: Շուտով նրա հետ կհանդիպեմ Աբու-Դաբիում: